Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։
Գաղատացիներին 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վախենում եմ ձեզ համար, որ գուցե ձեր մեջ իզուր եմ աշխատել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։ |
Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։
Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Այնտեղ բարձրացա մի հայտնության համաձայն, և Ավետարանը, որը քարոզում եմ հեթանոսների մեջ, առանձին ներկայացրի նրանց, ովքեր երևելիներ էին, որպեսզի զուր տեղն աշխատած չլինեմ կամ չաշխատեմ։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։
կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։
Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։
Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։