Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Թեսաղոնիկեցիներին 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով, մարդ ուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։

Տես գլուխը Պատճենել




Ա Թեսաղոնիկեցիներին 3:5
20 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։


որպեսզի չլինի թե խաբվենք սատանայից, որովհետև լավ տեղյակ ենք նրա խորհուրդներին։


կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։


Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։


Վախենում եմ ձեզ համար, որ գուցե ձեր մեջ իզուր եմ աշխատել։


Այնտեղ բարձրացա մի հայտնության համաձայն, և Ավետարանը, որը քարոզում եմ հեթանոսների մեջ, առանձին ներկայացրի նրանց, ովքեր երևելիներ էին, որպեսզի զուր տեղն աշխատած չլինեմ կամ չաշխատեմ։


Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։


Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,


Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։


Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։


Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,


Բայց հույս ունեմ Տեր Հիսուսով՝ Տիմոթեոսին շուտափույթ ուղարկելու ձեզ մոտ, որպեսզի իմ սիրտն էլ հանգիստ լինի, երբ ձեր լուրերն իմանամ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ