Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 4:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։


Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։


Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։


Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։


Արդ, նույն փոխադարձությամբ,- իբրև որդիների եմ ասում ձեզ,- լայնորեն բացե՛ք ձեր սրտերը։


Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։


Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամեն։


Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են ձեզ պատգամելու համար, և մեր սրտերը՝ լայն։


Վախենում եմ ձեզ համար, որ գուցե ձեր մեջ իզուր եմ աշխատել։


Գիտեք, որ մարմնով տկար էի, երբ ձեզ սկզբում քարոզեցի Ավետարանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ