Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
Գ Հովհաննես 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։ |
Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։
«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։
Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։
Տիմոթեոսին՝ հավատի իմ սիրելի որդուն. շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից։
Տիմոթեոսին՝ սիրելի որդուս, շնո՜րհ, ողորմությո՜ւն և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.
Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։