Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ եկան Սովփերա և այնտեղից չորս հարյուր քսան տաղանդ ոսկի բերեցին Սողոմոն արքային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։ |
Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։
Հովսափատ արքան Թարսիս հասնելու կարող նավեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նավերը տեղ չկարողացան հասնել, որովհետև Ասիոնգաբերում նավաբեկության ենթարկվեցին։
Սոփերից բերված երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ ընտիր արծաթ, որպեսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
Քիրամն իր ծառաների միջոցով նավեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրա նավարկել գիտեին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սովփերա, այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի բերեցին ու եկան Սողոմոն արքայի մոտ։
Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սովփերից Սողոմոնին ոսկի, նոճու փայտ և թանկարժեք քարեր բերեցին։
Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
Ինձ համար արծաթ, ոսկի և թագավորական գանձեր կուտակեցի ինձ ենթակա գավառներից։ Գուսաններ, երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին տակառապետներ բերեցի ինձ համար՝ բաժակներս լցնելու համար։
Իսկ մնացածներն ավելի հարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն ավելի արժեք պիտի ունենա, քան Սոփերի թանկագին քարերը։