Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ինձ համար արծաթ, ոսկի և թագավորական գանձեր կուտակեցի ինձ ենթակա գավառներից։ Գուսաններ, երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին տակառապետներ բերեցի ինձ համար՝ բաժակներս լցնելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 2:8
21 Խաչաձեւ Հղումներ  

Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։


եկան Սովփերա և այնտեղից չորս հարյուր քսան տաղանդ ոսկի բերեցին Սողոմոն արքային։


Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կյանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղեմ։


Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարյուր վաթսունվեց տաղանդ,


դուք, որ դոփահարում էիք սրինգների առաջ, որոնք որպես հաստատուն հաճույքներ համարեցիք և ոչ անցավոր,


չհաշված նրանց ծառաներին, աղախիններին և նրանց կրտսերներին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունհինգ հոգի էին։ Նրանց սաղմոսասաց երգիչները՝ այր և կին, երկու հարյուր հոգի էին։


Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց, իսկ երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ Հուդայի երկրում չէր եղել։


Նրանք բոլորն իրենց հոր հետ օրհներգեր էին երգում Տիրոջ տանը ծնծղաների, տավիղների ու քնարների նվագակցությամբ արքայի, Ասափի, Իդիթումի ու Եմանի մոտ։


Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.


Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։


Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։


Եվ Քիրամը Սողոմոնին հարյուր քսան տաղանդ ոսկի բերեց։


Նա յոթ հարյուր կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը։


Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ