Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրուց մինչև պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը նրանց հարկատու ծառայության ենթարկեց, ինչպես որ մինչև այսօր են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։ |
Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրուց մինչև պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։
Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը և արքայի տունը, Մելոնը և բարձրավանդակները, լցնի Դավթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը և Երուսաղեմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը,
Որպեսզի գլուխ չբարձրացնեն Իսրայելի ցեղին չպատկանող և ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից, քանանացիներից, հեբուսացիներից ու գերգեսացիներից երկրում կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայելացիները չէին կարողացել կոտորել,
Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։
Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։
Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղևտացիները, նաթանացիները և Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակվեցին Երուսաղեմում։
Եթե խաղաղությունն ընդունեն և քո առջև բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մեջ գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու և հնազանդ թող լինի քեզ։
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
Մանասեի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։
Երբ իսրայելացիները զորացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։
Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։
Ամորհացիներն Ակրաբիմի զառիվայրի վրա, Վեմից սկսած և դեպի վեր սահմանակից էին եդովմացիներին։
Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը,
Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Հեսուն, որպեսզի նրանցով փորձվի Իսրայելի այն մասը, որը չէր մասնակցել Քանանին տիրելու պատերազմներին.