Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։


Քսան տարվա ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքայի տունը,


Սողոմոնը նրանց հարկատու ծառայության ենթարկեց, ինչպես որ մինչև այսօր են։


իսկ մենք Լիբանանից փայտ կկտրենք ըստ քո կարիքների և ծովի վրայով լաստերով կբերենք Հոպպե, և դու կկուտակես Երուսաղեմում»։


Սողոմոնն իսրայելացիներից իր թագավորության համար ծառաներ չվերցրեց, որովհետև նրանք պատերազմողներ, հզոր իշխաններ, մարտակառքերի ու հեծյալների հրամանատարներ էին։


Պտղաբեր երկիրը դարձրեց աղուտ Նրա բնակիչների չարության համար։


Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։


Երբ իսրայելացիները զորացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ