Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 20:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եթե խաղաղությունն ընդունեն և քո առջև բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մեջ գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու և հնազանդ թող լինի քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ և իր դռները բաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 20:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ բնակիչներ ուներ, որոնք ուտում էին, խմում և ուրախանում։ Սողոմոնն իշխում էր այն բոլոր թագավորների վրա, որոնք գտնվում էին այլազգիների երկրի գետից [Եփրատ] մինչև Եգիպտոսի սահմանները։ Նրանք բերում էին ընծաներ ու ծառայում նրան մինչև նրա կյանքի վերջը։


Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։


Տերն ամեն չարից քեզ կպահի. Տերը կպահպանի անձդ։


Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։


Եթե մոտենաս մի քաղաքի՝ նրա դեմ պատերազմելու համար, նախ նրա բնակիչներին խաղաղության կո՛չ արա։


Իսկ եթե չհնազանդվեն քեզ և պատերազմեն քո դեմ, ապա կպաշարես քաղաքը։


Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։


Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։


Նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Ո՞վ եք և որտեղի՞ց եք եկել»։


Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները հանուն Տիրոջ՝ քո Աստծու, որովհետև լսեցինք նրա անունը և այն, ինչ նա արել է Եգիպտոսում,


Երբ Իսրայելը հզորացավ, քանանացիներին հարկի տակ դրեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ