Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է՝ “Ես հովանի պիտի լինեմ մեգով”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։ |
այնպես որ քահանաներն ամպի պատճառով չկարողացան սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
Եզրասը գիրքը բացեց ողջ ժողովրդի առաջ, որովհետև նա էր ողջ ժողովրդի վերակացուն։ Երբ նա գիրքը բացեց, ժողովուրդը ոտքի կանգնեց։
Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։
Դուք մոտենալով կանգնեցիք լեռան ստորոտին։ Լեռը հրով բորբոքվում էր մինչև երկինք։ Խավար, մեգ ու մառախուղ էր։
Տերը այս պատգամները ձեր ժողովրդին տվեց լեռան վրա, որը խավարով, մեգով ու մառախուղով էր պատված, կրակի միջից, բարձր ձայնով։ Ապա ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ»։
Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ,