Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եզրասը գիրքը բացեց ողջ ժողովրդի առաջ, որովհետև նա էր ողջ ժողովրդի վերակացուն։ Երբ նա գիրքը բացեց, ժողովուրդը ոտքի կանգնեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 8:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։


Արքան երեսը դարձրեց ու օրհնեց ողջ Իսրայելին, և Իսրայելի ողջ ժողովուրդն այնտեղ էր։


Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է՝ “Ես հովանի պիտի լինեմ մեգով”։


Առավոտից, երբ ծագում էր արեգակը, մինչև կեսօր այն կարդաց տղամարդկանց և կանանց առջև. բոլորը հասկանում էին, և ողջ ժողովուրդն ունկնդիր էր՝ լսելու օրենքի ողջ գրվածքը։


Եզրաս քահանան և դպիրը կանգնած էր փայտե բեմի վրա, իսկ նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիասը, Սամեասը, Անանիասը, Ուրիան, Քեղկիան և Մասիան, իսկ ձախ կողմում՝ Փադիասը, Միսայելը, Մելքիասը, Ասամը, Սաբդանան, Զաքարիան և Մոսոլամը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ