Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա տան մեջ, որտեղ բնակվում էր, նույն ձևով կառուցված կամարակապ մի սրահ կար։ Փարավոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նույն ձևով կամարակապ սրահ պատրաստեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։


Ամեն ինչ շինված էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչև առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցված ըստ իրենց չափերի։


որոնք Եգիպտոսի փարավոն արքայի իշխանության տակ էին։ Փարավոնը գնացել, նվաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, և այն օժիտ էր տվել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։


Փարավոնի դուստրը, Դավթի քաղաքից դուրս գալով, եկավ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։


Եսային դեռ դուրս չէր եկել գավթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը, որ ասում էր.


Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։