շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը, |
շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։
Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհասեղանն ու Առաջավորության հացի սեղանը,
Տասը սեղաններ էլ պատրաստեց ու դրեց տաճարի մեջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց նաև հարյուր ոսկե տաշտեր։
երկուսն այս կողմում, երկուսը՝ մյուս, որպեսզի դրանց վրա մորթեին թե՛ մեղքերի և թե՛ հանցանքների համար զոհագործվող ողջակեզները։
Կոփածո քարերից էին ողջակիզման չորս սեղանները՝ կանգուն ու կես երկարությամբ, կանգուն ու կես լայնությամբ և կանգուն ու կես բարձրությամբ, որպեսզի դրանց վրա դնեին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակեզները։
Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։
Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, և պահպանություն են անելու։
Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։
Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։