Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Դրանք թվով չափազանց շատ էին, և օգտագործված պղնձին չափ ու սահման չկար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:47
7 Խաչաձեւ Հղումներ  

Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով սպասավորություն էին անում, տարան։


ինչպես նաև երկու սյուները և մի ավազանն ու պատվանդանները, որ Սողոմոնն էր պատրաստել Տիրոջ տան համար։ Պղնձե բոլոր անոթներին կշիռ չկար։


Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,


Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։


Դավիթը շատ երկաթ հավաքեց դռների ու դարպասների բևեռների և ծխնիների համար, ինչպես նաև չափազանց շատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,


Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակությամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չուներ։


Սյուները երկուսն էին, մեծ ավազանը՝ մեկը. իսկ ավազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ տան մեջ շինել էր Սողոմոն արքան։ Իսկ պղնձին ու պղնձե բոլոր անոթներին հաշիվ չկար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ