Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:13
15 Խաչաձեւ Հղումներ  

“Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամեն բան, ինչ որ կա քո տան մեջ, ինչ որ հավաքել են քո հայրերը մինչև այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարվեն. ոչ մի բան չեն թողնելու”։ Աստված ասաց,


“Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


«Արդարև, թող այդպես անի Տերը. թող հաստատի քո խոսքը, որ մարգարեացար այս տան սպասքը և բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին։


Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարավ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնվող իր տաճարում։


և ամայի լեռների վրա։ Քո զորությունը, քո բոլոր գանձերը և քո մեղքի բարձունքները, քո բոլոր սահմանների մեջ ավարի պիտի մատնեմ։


ու մատնելու եմ օտարների ձեռքը՝ հափշտակելու, չարագործների ձեռքը՝ ավարի ենթարկելու։ Եվ դրանք պղծելու են։


Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ