բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տասն ընտիր եզներ, արոտավայրում կերակրված քսան կով և հարյուր ոչխար, չհաշված եղջերուները, այծյամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։ |
բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
բայց Աստծու խոսքն ինձ հասավ, թե՝ “Շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անվան տուն չես շինելու, քանի որ շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։
Դավիթը կանգնեց հավաքվածների մեջ և ասաց. «Լսե՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր և իմ ժողովո՛ւրդ։ Սրտումս նպատակ էի դրել Տիրոջ Ուխտի տապանակի համար հանգստի տուն կառուցել և մեր Տիրոջ ոտքերի համար՝ կանգնելու տեղ։ Պատրաստել էի նաև շինության համար անհրաժեշտ նյութերը՝ մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ և փայտ։
Սակայն Աստված ինձ ասաց. “Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանի որ դու պատերազմող մարդ ես և շատ արյուն ես թափել”։
սեղանների վրա դրված ուտելիքները, նրա պաշտոնյաների նստելը, սպասավորների կեցվածքն ու նրանց հանդերձանքը, նրա մատռվակներին ու նրանց զգեստները և այն ողջակեզները, որ նա մատուցում էր Տիրոջ տանը, ապշեց
Բացի այդ, ամեն օր իմ սեղանին մասնակցում էին հարյուր հրեաներ և ուրիշներ, որ մեզ մոտ էին գալիս մեզ շրջապատող հեթանոսներից։
Ամեն օր իմ ծախսն էր՝ մի զվարակ, վեց ընտիր ոչխար և մի այծ, իսկ տասը օրը մեկ բոլորին առանց խնայելու գինի էի տալիս. ոչ ոքից հաց չխլեցի, որովհետև գիտեի, որ ժողովրդի գործերը դժվար էին։
Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։
«Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու,
Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։