Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եփեսացիներին 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 «Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր,

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 1:22
18 Խաչաձեւ Հղումներ  

Նա է գլուխը մարմնի՝ եկեղեցու։ Նա է սկիզբը, անդրանիկը՝ մեռելներից, որպեսզի ամեն ինչում ինքը լինի առաջնային.


Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության։


Ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերից ներքև (Սաղ. 8.4-6)։ Արդ, ամեն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամեն ինչ նրան հնազանդված չենք տեսնում։


Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։


որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։


Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։


Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։


Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։


Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։


Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես բազում կլինեն։


Նա պատմեց մեզ ձեր մեջ Հոգու արթնացրած սիրո մասին։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ