Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տյուրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, որ նրան թագավոր են օծել իր հայր Դավթի փոխարեն. Քիրամը միշտ սիրել էր Դավթին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ,

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։


Տյուրոսի արքա Քիրամը Դավթի մոտ դեսպաններ ուղարկեց, ինչպես նաև մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։


Սողոմոնը որոշեց տաճար կառուցել Տիրոջ անվան համար և թագավորական պալատ՝ իր համար։


Նա հավաքեց յոթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր մարդ։


Տաճարի բոլոր սպասավորներն ու Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։


Սողոմոնի ծառաների որդիները. Սուտիի որդիները, Սափարաթի որդիները, Փարեդայի որդիները,


Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին»։


Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.


Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։