Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 2:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

58 Տաճարի բոլոր սպասավորներն ու Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

58 բոլոր նաթանայիմների և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 2:58
12 Խաչաձեւ Հղումներ  

Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։


Սողոմոնը նրանց հարկատու ծառայության ենթարկեց, ինչպես որ մինչև այսօր են։


Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։


Հիմա դուք անիծված եք, և ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ և ջրկիր ծառա»։


Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։


Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին»։


Տաճարի սպասավորները, որ բնակվում էին Ոփալում, նորոգեցին մինչև Ջրերի դարպասի պարտեզը՝ արևելյան կողմում, և արտաքին կողմի աշտարակը։


Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։


Սափատիայի որդիները, Ատտիղի որդիները, Փաքերովթի որդիները, Ասաբումի որդիները և Եմեիի որդիները։


Թեղմեղեքից, Թեղարեսայից, Քերուբից, Եդարից, Եմերից ելած ոմանք չկարողացան ցույց տալ իրենց տոհմը և իրենց՝ Իսրայելի զավակ լինելը, սրանք են.


Որպեսզի գլուխ չբարձրացնեն Իսրայելի ցեղին չպատկանող և ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից, քանանացիներից, հեբուսացիներից ու գերգեսացիներից երկրում կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայելացիները չէին կարողացել կոտորել,


Ծառաներ և աղախիններ գնեցի, և ընդոծիններ ունեցա, և ավելի շատ հանդեր ու հոտեր ձեռք բերեցի, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ