Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց ձայնը լինելու է օձի շչյունի նման, քանի որ նրանք ավազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրա են գալու անտառահատների պես։


ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մեջ բնակվող եկվորը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,


որպեսզի չխախտեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ Տերը՝ ձեր Աստվածը, ուխտեց ձեզ այսօր, և արժանանաք նրա նզովքներին,


Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,


Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդվեցին նրանց։


Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։


Հիմա դուք անիծված եք, և ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ և ջրկիր ծառա»։


Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ