Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա չար գործեր արեց Տիրոջ առջև, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Հեզաբելի, Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղսալից ճանապարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու իր մոր ճանապարհով և Իսրայելին մեղանչել տված Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ |
Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։
«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։
Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ո՛չ իր հոր, ո՛չ էլ իր մոր նման. ընդհակառակը, նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։
Նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տոհմը, քանի որ Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,
Սրանից հետո Հուդայի արքա Հովսափատը բարեկամացավ Իսրայելի արքա Օքոզիայի հետ, որ անօրենություն էր գործում։
Այս ժողովուրդը միշտ բարկացնում էր ինձ. զոհեր էին մատուցում իրենց պարտեզներում և իրենց աղյուսների վրա խունկ ծխում գոյություն չունեցող դևերին։
Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։