Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

52 Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնյոթերորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

52 Աքաաբի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի վրա՝ Սամարիայում, Հուդայի թագավոր Հոսափատի տասնյոթերորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:52
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացավ իր հոր գործած մեղքերի ճանապարհով և դրանցով էլ Իսրայելին մեղքի մեջ գցեց։


Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերի ճանապարհով և դրանցով Իսրայելին էլ մեղքերի մեջ գցեց։


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։


Սակայն նա միացավ Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայելին մեղանչել էր տվել, և դրանցից չհրաժարվեց։


Նա ընթացավ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։


Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։


Օքոզիան ընթացավ Աքաաբի տան ճանապարհով, քանի որ նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։


Աղջիկը դուրս ելավ և իր մորը հարցրեց. «Ի՞նչ ուզեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։


Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ