Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա էլ ասաց. “Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում կդառնամ սուտ ոգի”. և Տերն ասաց. “Դու կխաբես և կարող էլ ես. գնա՛ և այդպե՛ս արա”։ |
Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։
Եվ ահա մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”։
Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։
Եվ եթե մի մարգարե խաբի և ինչ-որ բան խոսի, թե իբր ես՝ Տերս եմ այդ մարգարեին մոլորեցրել, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու և նրան Իսրայելի իմ ժողովրդի միջից ոչնչացնելու եմ։
Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին
Մենք Աստծուց ենք. ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին ու խաբեության հոգին։
մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։
քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։
Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։
Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։
Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի մեջ և Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելեքի տունը,
Հետևյալ օրը Աստծուց ուղարկված չար ոգին պատեց Սավուղին, և նա սկսեց մարգարեանալ իր տան մեջ։ Դավիթը, ինչպես միշտ, իր ձեռքով քնար էր նվագում, իսկ Սավուղի ձեռքին գեղարդ կար։
Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։