Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:20
7 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։


Եվ ահա մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”։


Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Նրանի՛ց են գալիս ուժն ու զորությունը, Նրա՛նն են հանճարն ու իմաստությունը։


Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։


Եվ ես ասացի. «Ո՛վ Տիրակալ Աստված, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղեմին, քանի որ ասացիր՝ “Խաղաղություն պիտի լինի ձեզ”, մինչդեռ սուրը նրանց անձերին պիտի հասնի։


Եվ եթե մի մարգարե խաբի և ինչ-որ բան խոսի, թե իբր ես՝ Տերս եմ այդ մարգարեին մոլորեցրել, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու և նրան Իսրայելի իմ ժողովրդի միջից ոչնչացնելու եմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ