Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքան և Հուդայի երկրի արքա Հովսափատը զինավառ նստել էին ամեն մեկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մոտ, և բոլոր մարգարեները մարգարեություն էին անում նրանց առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը, թագավորական զգեստներ հագած, նստել էին յուրաքանչյուրն իր գահին՝ Սամարիայի դռան առջևի կալում, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ |
Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես կկերպարանափոխվեմ և այդպես կմտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ հագուստները»։ Իսրայելի արքան կերպարանափոխվեց և մտավ պատերազմի մեջ։
Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։
Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։
այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում.
Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։
Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։