Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Քենաանայի որդի Սեդեկիան, որը երկաթե եղջյուրներ էր սարքել տվել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցո՛վ ես հարվածելու ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր մարգարեները նույնպես մարգարեանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը և հաջողություն կունենաս. Տերը քո ձեռքը կհանձնի ասորիների արքային»։


Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։


Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։


Ես լսեցի, թե ի՛նչ են խոսում մարգարեները, որոնք սուտ մարգարեություններ էին անում իմ անունով և ասում. “Ես մի երազ, մի տեսիլ տեսա”։


Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզվից վանում են իմ մարգարեությունը և իրենց քունն են քնում։


Տերն այսպես է ասում ինձ. «Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր և գցի՛ր պարանոցիդ։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Ուլկիի որդի Աքիաբի և Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարեացան իմ անունից. «Ահավասիկ ես նրանց կհանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կսպանի ձեր աչքի առաջ։


Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։


Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։


Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։


Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ