Իսրայելի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին և ասաց. «Իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մոտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով և հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աքաաբի անունով նամակներ գրեց, նրա կնիքով կնքեց դրանք և նամակներն ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին ու ազնվականներին։ |
Իսրայելի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին և ասաց. «Իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մոտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։
Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
Հրովարտակում այսպես էր գրված. «Ծո՛մ պահեք և Նաբոթին ժողովրդի մեջ գլխավոր տեղո՛ւմ նստեցրեք,
Եվ Հեուն կոտորեց Հեզրայելում Աքաաբի տնից մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպես որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։
Սենեքերիմը նաև նամակ էր գրել՝ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն անարգելու համար, և նրա մասին ասում էր. «Ինչպես որ երկրի ուրիշ ազգերի աստվածներն իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածն իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից»։
Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։
Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։