Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։


Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի յոթանասուն ծերերը բարձրացան


«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։


Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»։


Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յոթանասուներկու հոգի ևս և նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։


Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։


Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին ու հավաքեցին Իսրայելի որդիների ողջ ավագանուն։


Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։


Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։


Մովսեսը դուրս եկավ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ պատգամը։ Նա ժողովրդի ծերերից ընտրեց յոթանասուն տղամարդ ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։


Այն ժամանակ Տերն ինձ ասաց. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կավից շինված մի կուժ, ժողովրդի ավագներից և քահանաների ավագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ,


Մովսեսը վեր կացավ և գնաց Դաթանի ու Աբիրոնի մոտ։ Նրա հետ գնացին նաև Իսրայելի որդիների բոլոր տարեցները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ