Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Աքաաբը հաշվեց գավառների իշխանների ծառաներին ու տեսավ, որ նրանք երկու հարյուր երեսուն հոգի են։ Ապա հաշվեց ամբողջ ժողովրդին, զորքի բոլոր անդամներին և տեսավ, որ յոթ հազար մարդ կար։