Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Վա՜յ ձեր այդ հզորներին, ովքեր գինի են ըմպում, և ձեր իշխաններին, ովքեր խառնված թունդ ցքի են խմում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են ցքիի հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին նրանց շուտով պիտի այրի։


Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում, որպեսզի նայի նրանց քարայրներին։


Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։


«Եկե՛ք,- ասում են,- գինի առնենք և հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։


Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառ տեսնողների աչքերը և ապականում արդար խոսքերը։


Գինին անառակության է տանում, հարբեցողությունը՝ թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։


Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դժնդակություններն ու վարանումները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմն են կապտած աչքերը.


խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,


Իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին. արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։


Գինին խմելով՝ չեն երգում այլևս, ցքին դառնության փոխվեց նրանց համար։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ