Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։ |
Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։
Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա Աստարտի կուռքեր պատրաստեց։ Ասան կործանեց նրա կուռքերը և հրով այրեց Կեդրոնի հեղեղատում։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։