Նա գնաց ու գտավ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ։ Առյուծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ հոշոտել էր էշին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ ջուր կխմես հեղեղատից, իսկ ես հրաման կտամ ագռավներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։ |
Նա գնաց ու գտավ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ։ Առյուծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ հոշոտել էր էշին։
Եղիան գնաց և արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մոտ՝ Հորդանանի դիմաց։
«Վե՛ր կաց և գնա՛ սիդովնացիների Սարեփթա քաղաքը և այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատվիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։
Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։
«Վերցրո՛ւ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը ժողովրդին հավաքե՛ք, և նրանց ներկայությամբ խոսե՛ք այդ ապառաժի հետ, և նա կտա իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կհանեք և կխմեցնեք ժողովրդին ու նրանց անասուններին»։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։