Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գնա՛ և ասա՛ Հերոբովամին. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա առաջնորդ դրեցի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա, |
Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։
Ես քեզ եմ ընտրում, դու կթագավորես, ինչպես որ քո սիրտը կկամենա. թագավոր կլինես Իսրայելի վրա։
“Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։
Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։
«Թեև ես քեզ երկրի փոշուց բարձրացրի և Իսրայելին՝ իմ ժողովրդին, առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և Իսրայելին՝ իմ ժողովրդին, մեղանչել տվեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։
Սամուելը Սավուղին ասաց. «Լսի՛ր, քեզ հայտնեմ այն, ինչ այս գիշեր Տերն ասաց ինձ»։ Նա ասաց. «Խոսի՛ր»։