Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:28
13 Խաչաձեւ Հղումներ  

Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։


Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։


Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։


ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ. թող նրանք ոտքի կոխան լինեն, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։


Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով.


Նա ասաց արքային. «Թող իմ տեր արքան մոռանա իմ անօրենությունը, չհիշի, որ իր ծառան հանցանք է գործել այն օրը, երբ իմ տերը դուրս էր եկել Երուսաղեմից։ Թագավորը դա թող մոռանա,


ու նա երկիրը նրանց մեջ յոթ մասի բաժանեց։ Եվ ասաց. «Հուդայի ցեղը թող մնա հարավում, Հովսեփի որդիները՝ հյուսիսում,


Ես միայնակ ինչպե՞ս կարող եմ կրել ձեր նեղսրտությունները, ձեր պահանջներն ու ձեր հակառակությունները։


Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. արգավանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին։ Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում։ Իսկ եթե գիտես, որ նրանց մեջ կան հմուտ անձինք, իմ ոչխարների հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր»։


Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։


Գնա՛ և ասա՛ Հերոբովամին. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա առաջնորդ դրեցի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ