Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Աքիային. «Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիվանդ որդու մասին, իսկ դու այսպես և այսպես կասես նրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։ |
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։
Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։