Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։ |
Սակայն Ռոբովամը մերժեց ծերերի տված խորհուրդը և խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։
Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։