Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Ասացի, թե խոսողները տարեց մարդիկ են ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստությունը։


Ժամանակի երկարության մեջ կա իմաստություն, և կյանքի երկարության մեջ՝ հնարագիտություն։


այն ժամանակ Օսեի որդի Հեզոնիան, Կարեի որդի Հովնանը և բոլոր ամբարտավան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խոսում. Տերը՝ մեր Աստվածը, քեզ չի ուղարկել մեզ մոտ՝ ասելու՝ “Մի՛ մտեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար”,


Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։


ու սրանք էին նրա իշխանները. Ազարիան՝ Սադովկ քահանայի որդին,


Աբեսաղոմն ասաց. «Կանչե՛ք արաքացի Քուսիին, և լսենք, թե նա ի՛նչ կասի»։


Աբեսաղոմն Աքիտոփելին ասաց. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՞նչ պետք է անենք»։


Սողոմոն արքան թագավորում էր Իսրայելի վրա,


Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ