Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա բարձունքների վրա կառուցեց նաև մեհյաններ և Ղևիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:31
14 Խաչաձեւ Հղումներ  

Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։


Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։


Սամարիայից գերված քահանաներից մեկին տարան, բնակեցրին Բեթելում։ Քահանան լուսավորում էր նրանց և սովորեցնում երկյուղ կրել Տիրոջից։


Ամեն ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստվածներ պատրաստեց և դրեց բարձունքների մեհյաններում, որ սամարացիներն էին շինել։


Նրանք նաև Տիրոջից էին երկնչում, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրա գտնվող մեհյաններում, որ ամեն ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, որտեղ նրանք բնակվում էին։ Թեև Տիրոջից երկնչում էին, բայց բարձունքների վրա քրմեր էին նշանակել.


Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։


բոլոր ճանապարհների գլուխներին քո պոռնկանոցները շինեցիր, դեմքիդ գեղեցկությունը փչացրիր, ճանապարհի ամեն անցորդի առաջ սրունքներդ բացեցիր և պոռնկությունդ բազմապատկեցիր։


և կխոսեմ մարգարեների հետ։ Ես տեսիլքներ կավելացնեմ և մարգարեների միջոցով կնմանեցվեմ։


Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,


Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։


նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։