Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, որը երկու անգամ երևացել Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան |
Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար. նրա կանայք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց կուռքերին։
Տերը խիստ բարկացավ Մովսեսի վրա ու ասաց. «Մի՞թե ղևտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարեն կխոսի։ Ահա նա քեզ ընդառաջ կելնի և քեզ տեսնելով՝ կուրախանա։
Տերը ձեր պատճառով անտեսեց ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է, այլևս ինձ հետ այդ մասին չխոսես։
որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։
որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։
«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։