որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։
Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։
Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակի մեջ այրեցին և նրա կրակի վրա հաց թխեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։
Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։
Եվ աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանի որ Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղի կուռքերին ու Անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և կծառայենք քեզ”։