Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:4
26 Խաչաձեւ Հղումներ  

Եթե դու քո հայր Դավթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջև, կատարես այն ամենը, ինչ պատվիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատվիրանները,


Մեր սրտերը կատարյալ թող լինեն Տիրոջ՝ մեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Սողոմոնը չարություն գործեց Աստծու առաջ և չընթացավ Տիրոջ ճանապարհով, ինչպես որ ընթացել էր իր հայր Դավիթը։


Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Տերը Հովսափատի հետ էր, քանզի նա ընթացավ իր հոր այն ճանապարհներով, որ նա որդեգրել էր իր իշխանության սկզբում. կուռքեր չպաշտեց,


ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին. «Չխառնվեք նրանց հետ, նրանք էլ թող չխառնվեն ձեզ հետ, որպեսզի չլինի, թե ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը հարեց այդ ազգերին՝ այդ կանանց նկատմամբ սեր տածելով։


Ոչ էլ շատ կանայք պետք է ունենա, որպեսզի նրա սիրտը չգայթակղվի, ոչ էլ շատ արծաթ ու ոսկի կուտակի։


Ամասիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, բայց ոչ լիակատար սրտով։


Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։


«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։


Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։


Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։


Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։


Սողոմոնը Երուսաղեմի և ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի։


Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,


Քսան տարվա ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքայի տունը,


Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։


որպեսզի քո որդուն իմ դեմ չապստամբեցնեն, և նա օտար աստվածների չպաշտի, և Տերը սաստիկ չբարկանա ձեզ վրա ու անմիջապես կոտորի ձեզ։


Սողոմոնը, հնազանդվելով իր հայր Դավթի հորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։


Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, որը երկու անգամ երևացել


Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։


որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ