Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 18:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համար կրակի միջով անցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 18:21
30 Խաչաձեւ Հղումներ  

Նույն կերպ չվարվես Տիրոջ՝ քո Աստծու նկատմամբ, որովհետև նրանք հանուն իրենց աստվածների գարշելի բաներ են անում, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց աստվածների այրում են կրակի վրա»։


Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի,


Իմ սուրբ անունը մի՛ արատավորեք, քանզի ես եմ Տերը։ Ես սուրբ պիտի ճանաչվեմ Իսրայելի որդիների կողմից։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,


ընդհակառակը, դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա թե ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ” (Ամս. 5.25-27)։


Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։


Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց որդիներին՝ որպես Բահաղի ողջակեզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատվիրել և չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։


որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։


Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։


«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշությամբ վարվեն Իսրայելի որդիների՝ ինձ մատուցած ընծաների հետ, որպեսզի իրենց մատուցած զոհերով չարատավորեն իմ սուրբ անունը. ես եմ Տերը։


Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝ ձեր աստծու աստղը և նրանց արձանները, որ պատրաստեցիք ձեզ համար։


քանի որ նրանք շնացան, և արյուն կա նրանց ձեռքերին։ Նրանք իրենց խորհուրդների մեջ էլ էին շնանում։ Իրենց որդիներին, որ ինձ համար էին ծնել, բոցի միջով էին անցկացնում։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Նաև Ենովմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի։


Նա քարուքանդ արեց Ենովմի որդիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։


իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։


այլ գնաց Իսրայելի արքա Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։ Նա իր որդիներին կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորության, որոնց Տերն Իսրայելի որդիների առջևից հալածել էր։


Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։


Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։


Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։


Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։


Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։


Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ով որ հայհոյի Աստծուն, մեղքի մեջ կընկնի։


այիացիները՝ Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, որտեղ այրում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստվածներ Ադրամելեքի ու Ամելեքի համար։


որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ