Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:33
20 Խաչաձեւ Հղումներ  

Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, որը երկու անգամ երևացել


Եփրեմը հաղորդ դարձավ կուռքերին, իր անձին գայթակղություն բերեց։


քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։


Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։


Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամովսի ժողովուրդ։ Նրանց որդիները փախուստի մատնվեցին, նրանց դուստրերը գերի ընկան ամորհացիների թագավորի ձեռքը։


Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։


Բայց ես թագավորությունը չխլեցի նրա ձեռքից, այլ թույլ տվեցի, որ նա թագավորի իր կյանքի բոլոր օրերում հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի, և որը պահեց իմ պատվիրաններն ու իմ օրենքները։


ես թագավորությունը խլեցի Դավթի տնից ու քեզ հանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահում էր իմ պատվիրանները և իր ամբողջ սրտով հետևում էր ինձ, որպեսզի իմ աչքին հաճելի երևացածն անի։


Հույսդ դրել էիր քո ամրոցների վրա, բայց պիտի վրա հասնեն նեղությունները, ու դու պիտի բռնվես։ Քամոսը գերի պիտի գնա իր քուրմերի ու իր իշխանների հետ։


Մովաբը պիտի ամաչի Քամովսից, ինչպես Իսրայելի տունն ամաչեց Բեթելից՝ իր ապավենից։


որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,


Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։


Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։


լքեց Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։


որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ