Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։ |
Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։
Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։
Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։
Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։
Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։