Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 22:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:35
16 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի՛ բռնվեք։


Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


Կիրակնօրյա սաղմոս Դավթի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։


Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։


Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,


Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։


Նրանք պատասխանեցին. «Եվ ոչ մի բանի»։ Ապա ասաց. «Իսկ այժմ ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։


Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։


ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրա մոտ չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրա մոտ չպակասեց» (Ելք 16.18)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ