Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:23
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը մի թշնամի հարուցեց Սողոմոնի դեմ՝ եդովմացիների թագավորական սերնդից եդովմացի Ադերին։


Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարի վրա։


Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։


որ ես եմ Տերը՝ Աստված, և չկա մեկ ուրիշը։


Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,


Ահա ձեզ վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։


Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի


Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.


Երբ Անանը և ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և նրա ժողովրդին, հազար տաղանդ արծաթ ուղարկեցին և իրենց համար Վերին Միջագետքի Մաաքայից և Սուբայի ասորիներից մարտակառքեր ու հեծյալներ վարձեցին։


Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։


Ամովնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մոտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղեկացիները առանձին էին կանգնել դաշտում։


Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց։


Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։


Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.


Դավիթ արքան Մասբակից և Ադրաազարի հռչակավոր քաղաքներից վերցրեց պղինձ, որով Սողոմոն արքան պղնձե ավազան, սյուներ, լվացարաններ և ամեն տեսակ իրեր պատրաստեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ