Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա եկավ Երուսաղեմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժեք ակնեղեն բարձած ուղտերով։ Նա մտավ Սողոմոնի մոտ և խոսեց այն ամենի մասին, ինչ որ կար իր սրտում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:2
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։


Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։


Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խոսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալվեր կամ չմեկներ։


Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրա դեսպաններին ցույց տվեց գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ յուղերը, զինանոցը և այն ամենը, ինչ կար իր գանձարանում։ Եզեկիան իր տանը և ամբողջ իշխանության մեջ տեղ չթողեց, որ ցույց չտար նրանց։


Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։


Նեեմանը եկավ երիվարներով ու մարտակառքերով և կանգնեց Եղիսեեի տան դռանը։


«Մի՞թե շատ անգամներ է քո խոսքը զազրալից եղել քո խոսքերի զորությանն ո՞վ կդիմանա։


Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


լուսավորության համար ձիթայուղ, օծության յուղի և խնկի համար անուշահոտ նյութեր,


Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։


Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։


Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու գնում էր նրանց հետ։


Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։