Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բացի այն ոսկուց, որ գալիս էր վաճառականներից, առևտրականներից և Արաբիայի թագավորներից ու երկրի կառավարիչներից։ |
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
նաև արաբացիների բոլոր թագավորներին և անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագավորներին.
Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։