Բ ՕՐԵՆՔ 8:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ անցկացրեց քեզ մեծ ու ահազդու անապատի միջով, որտեղ օձն ու կարիճը խայթում էին, ծարավում էինք և ջուր չկար, և նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբյուր բխեցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, |
Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։
Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։
քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։
Տերը ժողովրդին թունավոր օձեր ուղարկեց, որոնք խայթում էին մարդկանց. Իսրայելի որդիներից շատերը մեռան։
և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։
«Եվ Քորեբից մեկնելով անցանք այն մեծ և ահավոր անապատով, որ տեսաք՝ գնալով դեպի ամորհացիների լեռը, ինչպես որ մեզ պատվիրել էր Տերը՝ մեր Աստվածը, և եկանք մինչև Կադեսբառնեա։
Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։