Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։
Բ ՕՐԵՆՔ 7:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը՝ մեծ ու հզոր, քո մեջ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։ |
Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Նրանք միացան Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին. «Բավակա՛ն է ձեզ, քանի որ ողջ ժողովուրդը և ամեն ոք սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Արդ, ինչո՞ւ եք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա ողջ երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնի հետ»։
Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։
Եթե պատահեր, որ ամպը քիչ օրեր հովանի լիներ խորանին, Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով ճանապարհ ընկնում։
և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։
Տեսե՛ք, ահա Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հանձնեց այս երկիրը։ Ելե՛ք և ժառանգե՛ք այն, ինչպես Տերը՝ մեր հայրերի Աստվածը, ասել է ձեզ, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք”։
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։
«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։
Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,
Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։
Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։
Եվ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց գնա՛ դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։
Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։